
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵԿՏԱ Գյումրու մասնաճյուղի Միջազգային հարաբերությունների մասնագիտությամբ կրթական ծրագիրը ընձեռում է լայն հնարավորություններ ստանալու համապատասխան մասնագիտության բարձրագույն կրթություն և որակավորման բարձրացում միջազգային հարաբերությունների տարբեր ոլորտներում: Ֆակուլտետում իրականացվում է եվրոպական և հայկական կրթական ծրագրերի զուգակցմամբ ուսուցում բակալավրիատում և մագիստրատուրայում: Այդ ծրագրերը նպատակաուղղված են ուսանողներին տալ լիարժեք գիտելիքներ միջազգային հարաբերությունների բազմաբովանդակ գործընթացների վերաբերյալ: Տիրապետելով լայն մտահորիզոնի և մասնագիտական խորը գիտելիքների, ներառելով իր մեջ ԵԿՏԱ-ի յուրահատուկ մթնոլորտը, մեր շրջանավարտը մտնում է կյանք հայրենասիրական ամուր համոզմունքների մեծ պաշարով, ունակ պետականակերտ մտածելակերպին, Հայաստանի Հանրապետության ազգային հետաքրքրությունների գիտակցությամբ և պատրաստ մասնակցելու դրանց պահպանմանը: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը պատրաստում է բարձր որակավորում ունեցող շրջանավարտներ`դրանով իր մասնակցությունը ունենալով Հայաստանի Հանրապետության ներկային և ապագային: Շրջանավարտներին շնորհվում է պետական դիպլոմ:


